
«Բորուսիան» պատրաստ է վաճառել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին «Ռեալին» 80 մլն եվրոյով

Սպասում ենք ձմեռային տրանսֆերային պատուհանին:
Ամռանը դորտմունդյան ակումբը մի քանի առաջարկություններ է ստացել գաբոնցու վերաբերյալ, բայց բոլորը մերժել են: Հիմա «Ռեալում» գիտեն, թե ինչի պետք է գնան, որպեսզի ստանան հարձակվողին:
Համաձայն Goal.com-ի, որը հղում է կատարում Bild-ին, «Բորուսիան» հարձակվողի համար խնդրում է 80 մլն եվրո: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «մեղուների» ղեկավարությունը հրաժարվել է վաճառել Օբամեյանգին «Մանչեսթեր Սիթիին» 68 մլն եվրոյով:
Ավելի վաղ հարձակվողը հայտարարել էր, որ կցանկանար հանդես գալ Արքայական ակումբի կազմում:
2016-17թթ. մրցաշրջանում Օբամեյանգը դարձել է 7 գոլի հեղինակ:
Պիեր-Էմերիկն Աֆրիկայի 2015թ. լավագույն ֆուտբոլիստն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը