ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ. «Ազատություն»։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1993 թ. ծնված Անժելա Իսկանդարյանի վարած «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է կամրջի երկաթյա արգելապատնեշին և շրջվել մոտակա դաշտում:
Բրյուսելի միջազգային համաժողովում դոնոր երկրները խոստացել են Աֆղանստանի զարգացման նպատակով հատկացնել 15.2 մլրդ դոլարի օգնություն մոտակա 4 տարում։
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված, հոգեկան հիվանդությամբ տառապող Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Աբխազիան և Հարավային Օսիան Հարավային Կովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների 37-րդ փուլի ընթացքում հայտարարել են, որ Վրաստանի կողմից փորձ է արվում իրենց մեկուսացնել միջազգային հարթակում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Կառավարություն։ Կառավարությունում այսօր հերթական նիստն է տեղի ունենալու։
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված դիվանագետը ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ է, ո՛չ էլ կին, ինչպես շատերը ենթադրում էին, հայտնում է BBC-ն։
Սիրիական բանակում ծառայող հայ զինվոր Թոնի Հեքիմյանը վիրավորվել է Հալեպում ընթացող մարտերի ժամանակ:
Արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա 5 օրերին:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այնուհետ Էյրոն կուղևորվի Վաշինգտոն, հայտնում է RIA Novosti-ն։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Կովկաս կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում կքքնարկվի ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների աշխատակազմի ղեկավարներին պաշտոնից ազատելու հարցը։
Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը Մոսկվայի կողմից Սիրիայում իրականացվող քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում քիչ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին նախագիծ է ներառվել։ Մեկ այլ նախագծով այդ պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը։
Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»։ Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում։
Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում: Ուստի ամենեւին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած եւ ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը:
Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի «Զանգեզուրի ՊՄԿ» գործադիր տնօրեն Վահե Հակոբյանը: Ի դեպ, վերջինիս պետք չի շփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մեկ անգամ արդեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի հետ:
Տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։
Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ և խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։
«Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին։
Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն` Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է: Ասել է թե` «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)` խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը:
Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ:
Այն, ինչ կրում է մարդը (հագուստ, զարդեղեն, հմայիլներ և այլ աքսեսուարներ), օժտված է որոշակի էներգետիկայով, որը միշտ չէ, որ դրական է լինում:
«Նախորդ ամառ մենք սերտ կապի մեջ էինք «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հայրս շփվել է ակումբի ներկայացուցիչների հետ և նույնիսկ գնացել է Մանչեսթեր: Ես պատրաստ եմ տեղափոխության, բայց գործարքը վերջին պահին ձախողվեց»,- խոստովանել է Օբամեյանգը:
«Եվրոպայի առաջնությունում ես և Պոլը մտերմացել ենք: Մենք դարձանք լավ ընկերներ և միշտ շփվում ենք սոցիալական ցանցերում: Նրա տրանսֆերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ» ես սկսեցի հետևել մանկունյանցիներին: Կարելի է ասել, ես ապրումներ եմ ունենում «Մանչեսթեր Յունայթեդի» համար, ես ուզում եմ, որպեսզի ընկերոջս թիմը լավ արդյունքներ ունենա»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Yahoo ինտերնետ-ընկերությունը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պահանջով գաղտնի սքանավորում էր իր օգտատերերի նամակագրությունը: Yahoo-ն, գաղտնի հրահանգն ստանալուց հետո, ծրագիր է ստեղծել իր փոստային ծառայության բոլոր օգտատերերի նամակների վերլուծության համար:
Հազիվ թե գեղեցիկ սեռի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր օգտվում են կոսմետիկայից, այն գնելիս շատ ուշադիր լինեն։ Որակյալ կոսմետիկայի գինը հաճախ չափազանց բարձր է։ Հաճախ տուփերի վրա չեն նշվում արտադրության օրը և պիտանելիության ժամկետները։
Գիտնականները վաղուց գիտեն այն մասին, որ կախված սեռից՝ մարդուն բնորոշ է մտածողության որոշակի տիպ՝ կնոջ կամ տղամարդու։ Ձեռքերի կառուցվածքի միջոցով կարող եք որոշել, թե ինչպիսին է ձեր մտածելակերպը։ Ուշադրություն դարձրեք մատների երկարությանը