Պոլ Պոգբայի տրանսֆերից հետո ես հետևում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»». Անտուան Գրիզման
Աշխարհում անհանգստացել է միայն Դիեգո Սիմեոնեն:
«Եվրոպայի առաջնությունում ես և Պոլը մտերմացել ենք: Մենք դարձանք լավ ընկերներ և միշտ շփվում ենք սոցիալական ցանցերում: Նրա տրանսֆերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ» ես սկսեցի հետևել մանկունյանցիներին: Կարելի է ասել, ես ապրումներ եմ ունենում «Մանչեսթեր Յունայթեդի» համար, ես ուզում եմ, որպեսզի ընկերոջս թիմը լավ արդյունքներ ունենա»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Դիեգո Սիմեոնեն հրաժարվել է մեկնաբանել Գրիզմանի զգացմունքները «Կարմիր Սատանաների» հանդեպ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը և մարզիչը կարող են միասին հեռանալ «Ատլետիկոյից» հաջորդ ամառ. զույգով հետաքրքրված են «Ինտերը» և «Չելսին»:
Պրիմերայի 2016-17 մրցաշրջանի 6 խաղերում Գրիզմանը դարձել է 6 գոլի հեղինակ:
Իսպանիայի առաջնության 7 տուրերից հետո «Ատլետիկոն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը