Բաժիններ՝

Մենք ուզում ենք դուրս գալ այստեղից և չենք կարողանում. հալեպահայ աղջիկն օգնություն է խնդրում. Arevelk.am

«Արևելքը» հերթական նամակն է ստացել Հալեպից: 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Սերչեյանը տագնապահար խնդրում է տեղ հասցնել իրենց ընտանիքի ձայնը: Վերջին օրերին Հալեպում չդադարող ռմբակոծությունների պատճառով չորս հոգուց բաղկացած ընտանիքն ուզում է շտապ հեռանալ Հալեպից, սակայն չունի ոչ մի հնարավորություն: Մերի Սերչեյանը գրում է, որ իրենց տան առջև երկու անգամ ռումբ է պայթել, շենքը վնասվել է, իրենք բոլորը վախի մեջ են, հայրը վերջերս վիրավորվել է, իսկ քույրը, որ ուսանողական տարիքի է, վախից դասերի չի գնում. «Ոչ մի ճամբա չգիտենք, չգիտենք ինչպես դուրս գալ այստեղից:

Մենք Թելեֆօն Հաուայի շրջանում ենք բնակվում, ուր վատ է իրավիճակը»,-գրում է աշակերտուհին, որը նշում է, որ թերևս Լաթաքիայի ճանապարհով հնարավոր լինի Հայաստան հասնել, որի համար ընտանիքը չունի միջոցներ:

«Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ»,-գրում է Կրթասիրաց վարժարանի աշակերտուհին, որի հաճախած դպրոցը մեկ շաբաթից ավելի է փակ է:

Մերի Սերչեյանի հայրը՝ Մինաս Սերչեյանը 1_640x1067

Շենքը, որտեղ բնակվում է ընտանիքը 2_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս