Ով է փոխարինելու Սուրիկ Խաչատրյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշ երեկոյան տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդի» հետ զրույցում վերջինս ասել է, որ տրագեդիկ բան չի տեսնում. «Եթե ցանկանան, կաշխատեմ, եթե չեն ցանկանա, տրագեդիկ բան չկա»։

Իսկ ով է փոխարինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանին: Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի «Զանգեզուրի ՊՄԿ» գործադիր տնօրեն Վահե Հակոբյանը: Ի դեպ, վերջինիս պետք չի շփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մեկ անգամ արդեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի հետ: Ենթադրվում է, որ Սյունիքի մարզպետի փոփոխության հարցը ներառված կլինի ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս