
Ինչ է առաջարկել Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ կառավարության արձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել եւ տարբեր պաշտոններ առաջարկել:
Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը բոլոր առաջարկները մերժել է: Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում: Ուստի ամենեւին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած եւ ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը: Իսկ թե նման որ «խմբակին» նա կմիանա, առաջիկայում պարզ կդառնա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: