
«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

Ձմռանը «Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մաթեո Դարմիանին, ում նկատմամբ հավակնություններ ունի նաև «Ինտերը»:
Իտալական ակումբը Դարմիանին դիտարկում է՝ որպես Շտեֆան Լիխտշտայներին փոխարինող, ում պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2017թ., հաղորդում է SportMediaset-ը:
32-ամյա շվեյցարացին հունվարին կարող է տեղափոխվել «Չելսի» կամ «Բարսելոնա»: «Մանչեսթեր Յունայթեդը» Դարմիանի համար պահանջում է շուրջ 18 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը