
Հոկտեմբերի 23-ին մեկնարկում է ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարը

Հոկտեմբերի 23-ին ժամը 15:00-ին տեղի կունենա ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 14 շախմատիստ: Մասնակիցների թվում են լինելու աշխարհի պատանեկան չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Դավիթ Քալաշյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգյանը, ինչպես նաև Նորայր Թորոսյանը, Ռաֆայել Բակունցը, Կարեն Հովհաննիսյանն ու Արմենակ Եզիազարյանը: Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները տեզ զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու ՀՀ տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: