Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Երևան. Կրեմլ

Հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ծրագրվում է քննարկել իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչպես նաև քննարկվելու են Կազմակերպության հավաքական անվտանգության հետագա կատարելագործման հարցերը։

Համաձայն որոշումների, որոնք ընդունվել են 2015թ. դեկտեմբերին կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում, հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության հակազդման հարցերին։

Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բելառուսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31