
Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում կզինի քրդերին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստ է զինել քուրդ աշխարհազորայիններին, հայտնում է Reuters-ը։
Սենտ-Լուիս քաղաքում կայացած հեռուստաբանավեճի ժամանակ Քլինթոնը հայտարարել է, որ «կարող էր դիտարկել քրդերի զինումը»։
«Քրդերը մեր լավագույն ընկերներն են Սիրիայում և Իրաքում»,- հավելել է նա։
Սենսացիոն հայտարարությանը հաջորդել է Թուրքիայի կառավարության արձագանքը։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խիստ քննադատել է Քլինթոնի հայտարարությունը։