«Վրացական երազանքը» չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Թբիլիսիի արտաքին քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի լինելու։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Գեորգի Վոլսկին։
«Վրաստանը Եվրամիության անդամ երկիր է, թեև ասոցացված։ Միասին մենք կշարունակենք բանակցությունները Ռուսաստանի հետ, որոնց աջակցում են Բրյուսելն ու Վաշինգտոնը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա դա բացառվում է օկուպացված վրացական տարածքների պայմաններում և Սուխումում ու Ցխինվալում ռուսական դիվանագիտական առաքելությունների առկայության պայմաններում»,- Վոլսկու խոսքերը մեջբերում է ZN.ua-ն։