Բաժիններ՝

Ռուսաստանը թույլատրել է մրգերի ներկրումը Թուրքիայից

Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է Թուրքիայից մի շարք մրգերի՝ նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի, սալորի ներկրման վրա դրված սահմանափակումները։ Այս մասին նշված է ՌԴ կառավարության վճռում։

Փաստաթղթին կից ցուցակում նշված է, որ հանվում են սահմանափակումները թարմ կամ չորացրած նարնջի, մանդարինի, կլեմենտինայի, թարմ ծիրանի, ներառյալ՝ նեկտարինի, թարմ սալորի ներկրման վրայից։

Այդկերպ, դեռևս արգելքի տակ են մնում խաղողը, խնձորը, տանձը, ելակը, լոլիկը, սոխը, բրոկկոլին, վարունգը, հավը, հնդկահավը, աղն ու մեխակը։

Ռուսաստանն աստիճանաբար չեղյալ է հայտարարում թուրք արտադրողների նկատմամբ սահմանափակումները, հայտնում է RIA Novosti-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս