Բաժիններ՝

Օլանդը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Օլանդը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։

«Ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Պուտիինի հետ։ Ֆրանսիան կարևոր համաձայնագրեր ունի Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով։ Սակայն երկխոսությունը պետք է բաց լինի»,- հայտարարել է Օլանդը։

Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ Պուտինի՝ Փարիզ կատարելիք այցի ընթացքում նախատեսված էին մի շարք արարողություններ, այդ թվում՝ հոգևոր-մշակութային կենտրոնի բացում։

«Ես դիտարկում էի նման այցի հնարավորությունը, եթե միայն մենք հնարավորություն ունենայինք քննարկել Սիրիայի խնդիրը և միայն Սիրիան»,- ընդգծել է Օլանդը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին, որ Փարիզ այցը որոշել են չեղյալ հայտարարել, քանի որ ծրագրից «դուրս են եկել» որոշ մշակութային միջոցառումները, որոնք պլանավորված էր նվիրել Պուտինի գալուն։

Նա հավաստիացրել է, որ Պուտինը «պատրաստ է այցելել Փարիզ այն ժամանակ, երբ դա հարմար կլինի նախագահ Օլանդին»։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս