Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմության առաջնորդը կարող է կալանավորվել

Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ կապված երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին ունեցած ելույթի համար, հայտնում է թուրքական Haberturk թերթը։

Թերթի տեղեկություններով՝ «Վիրավորանք ԶԼՄ-ների միջոցով» մեղադրանքի շրջանակում Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է ազատազրկվել 4-20 ամսով։

Վերջինս ավելի վաղ մեղադրվել է ԶԼՄ-ներով երկրի ղեկավարի հասցեին ելույթներ ունենալու մեջ, սակայն հուլիսի 27-ին Էրդողանը որոշում էր կայացրել հետ կանչել բոլոր հայցերը, որոնք դատարան էր ներկայացրել երկրի ընդդիմադիր քաղաքական առաջնորդների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31