
Դի՝ Երևանում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․Բաբաջանյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրսենյակի բազմոցին հայտնաբերել Շ. Թ.-ի (1937 թ. ծնված) դին: