
Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 12-13-ը, հոկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 12-14-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևանի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.80C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.60C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.30C