«Հուսով ենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպման անցկացման համար: Ներկա դրությամբ հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետը հստակեցված չեն»,- ասել է Ուորլիքը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կողմերի հետ՝ դրա լուծման նպատակով։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր , որ, երբ կառավարության կազմում բոլոր նշանակումները լինեն, հատկապես՝ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների մասով, կկարողանա ասել, թե ռուսամետ ի՞նչ երկրորդ զարգացումներ են լինելու, քանի որ առաջին ռուսամետ զարգացումը նա համարում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը։
«Մենք ընդամենը 2 տարի հետո միջին եկամուտներ ստացող քաղաքացիների հարկային բեռն ավելացնում ենք, և կարծում եմ՝ այլ խնդիրներ կան, որոնց ձեռքը հետո կրակն ենք ընկնելու։ ԲՀԿ խմբակցության կուսակցականները չեն մասնակցի քվեարկությանը»։
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դարձյալ հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք և կհանդիպի տեղացիների հետ։
Քոզաքը նախ ընդգծել է, որ իրավաբանական գրանցման ժամանակ ոչ ավանդական կրոնական խմբերը Ադրբեջանում բախվում են խնդիրների: Նման խմբերի հավատացյալները չեն կարող ազատորեն դավանել իրենց կրոնը` մշտապես վախենալով ոստիկանական հարձակումներից, տուգանքներից, ձերբակալություններից կամ հետապնդումներից:
Ռուսաստանը նորագույն SA-23 «Գլադիատոր» (համաձայն ռուսական դասակարգման՝ С-300ВМ «Անթեյ-2500») հակահրթիռային համակարգ է տեղակայել Սիրիայում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզությունում իր աղբյուրներին։
Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցներին։
Ադրբեջանի արժութային պահուստների ծավալը, որը գտնվում է Կենտրոնական բանկի տրամադրության ներքո, նվազել է, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հալեպի ազգային վարժարաններն ու Կրթասիրած Սարգիս Չեմպերճյան Երկրորդական, Բեթել, Կիլիկյան վարժարանները կշարունակեն փակ պահել դռները: Այս մասին տեղեկացնում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը:
Բիրմինհեմում ելույթ ունենալով իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս գալուց հետո կձգտի կնքել առևտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր մի շարք երկրների հետ, որոնք, նրա խոսքով, արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել դրա նկատմամբ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:
Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ, տեղեկացնում է ադրբեջանական Minval.az կայքը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 22-ին, Ֆրանսիայի Հանրապետության Ֆարիզ քաղաքից ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է ներկայացել 1983 թ. ծնված Արմինե Պ.-ն:
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որին կողոպտել Էին Փարիզում, Նյու Յորք Է ժամանել 20 թիկնապահների ուղեկցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ պորտալը:
Մալայզիայում Sikorsky S-6 ուղղաթիռը, որում գտնվում էր 14 զինվորական, հոկտեմբերի 4-ին ընկել է երկրի արեւելքի Տավաու քաղաքի դպրոցներից մեկի կտուրի վրա: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
ԱՄՆ-ում հասարակական կարծիքի հարցումների արդյունքները, որոնք անցկացվում են ամերիկյան տարբեր ԶԼՄ-ների կողմից, վկայում են, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գերազանցում է նախընտրական մրցարշավում իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Գագիկ Անդրեասյանին, որը տեղում մահացել է:
ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ բանակցային ճանապարհով, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն։
Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են շուրջ 12 801 ոստիկանի, որոնցից 2523-ը` սպա:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ պետք է անցկացվեին կուսակցական սկզբունքով, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում ընդունեց մասնակցել դրանց: Ակնկալում էինք, որ տեղի կունենա քաղաքական ծրագրերի և դիրքորոշումների մրցակցություն:
«Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Քամալը, սպանվել է Եգիպտոսում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Գյումրիում ՀՀԿ-ն ուրիշի` «Բալասանյան դաշինքի» դեմքով ստացավ բացարձակ մեծամասնություն`15 մանդատ, նրա հետ ավագանու անդամներ կունենան ԲՀԿ՝ 8 հոգի, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) 4 եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը` 4 մանդատ: Իսկ Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն իր դեմքով էր հանդես գալիս, չկարողացավ բացարձակ մեծամասնություն ունենալ. ընդամենը 13 մանդատ: ՀՅԴ-ն 2 մանդատ ստացավ:
Մինչ Սփյուռքի նախարարության պաշտոնյաները հայտարարում են, թե սիրիահայերը չեն ուզում գալ Հայաստան, «Արևելք»-ն ամեն օր հակառակը փաստող նամակներ է ստանում Հալեպում ապրող տասնյակ հայերից, որոնք խնդրում են իրենց ձայնը տեղ հասցնել և պատերազմի դաշտից տեղափոխվել ցանկացող հարյուրավոր ընտանիքների փոխադրել:
Վանաձոր քաղաքի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ.Ա-ի կողմից «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շ.Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ.Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ նյութերն ուղակվել են Հատուկ քննչական ծառայություն։
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է 3 ամսով, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են երկկողմ շփումները Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության ապաէսկալացիայի հարցով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտին:
Հայաստանից Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական օգնության առաջին օդանավը հասել է Լաթաքիայի Հըմեյմի ռուսական ռազմակայան: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականից: