Քիմ Քարդաշյանը ԱՄՆ Է վերադարձել 20 թիկնապահների ուղեկցությամբ
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որին կողոպտել Էին Փարիզում, Նյու Յորք Է ժամանել 20 թիկնապահների ուղեկցությամբ: Այդ մասին հայտնել Է TMZ պորտալը:
Հայտնի ամերիկուհու անվտանգությունը նաեւ ապահովում Էին Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, նշում է պորտալը, որը զետեղել Է Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ժամանման տեսագրությունը: Աստղին ուղեկցող ավտոշարասյունը բաղկացած Էր տասը մեքենաներից:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Փարիզում Քիմ Քարդաշյանից կողոպտիչներն առնվազն 10 մլն եվրո արժողությամբ իրեր են հափշտակել: Կողոպուտը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 3-ի գիշերը այն հյուրանոցում, որտեղ իջեւանել Էր Քարդաշյանը: Reuters գործակալության տվյալներով՝ նրանից հափշտակել են զարդատուփ՝ հինգ-վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս:
Ավազակային հարձակմանը մասնակցել Է դիմակավոր հինգ մարդ, որոնք ոստիկանական համազգեստ Էին հագել: Նրանք կապկպել են իրենց զոհին եւ փակել լոգարանում: Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել Է, որ նա չի տուժել, բայց շոկային վիճակում Է:
Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ընդհատել Է համերգը Նյու Յորքում՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան հանգամանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: