Սաակաշվիլին վստահ է, որ Վրաստանում իրեն ծափողջույններով են դիմավորելու
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դարձյալ հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք և կհանդիպի տեղացիների հետ։
Այս մասին նա հայտարարել է Facebook Live-ի ընթացքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ես անպայման կվերադառնամ և ակտիվորեն կմասնակցեմ նոր կառավարության ձևավորմանը։ Այն մարդիկ, որոնք խոստանում են ինձ կալանավորել, արդյունքում ինձ սահմանին կդիմավորեն ծափողջույններով։ Վրաստանի սիրելի քաղաքացիներ, մի քանի օրրից մենք կհանդիպենք, ընդամենը մի քանի օրից կսկսվի Վրաստանի նոր ապագան»,- ասել է նա։
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել էր, որ եթե Սաակաշվիլին գա Վրաստան, ապա կձերբակալվի։