Բաժիններ՝

Մի շարք երկրներ ցանկանում են Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիր կնքել Brexit-ից հետո․Մեյ

Բիրմինհեմում ելույթ ունենալով իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս գալուց հետո կձգտի կնքել առևտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր մի շարք երկրների հետ, որոնք, նրա խոսքով, արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել դրա նկատմամբ։

Թերեզա Մեյի խոսքով՝ ինքը կանի հնարավոր ամեն ինչ՝ զարգացնելու ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները։

Մեյը հայտարարել է, որ ձգտելու է ընդունել ԵՄ-ից դուրս գալու միջոցառումների հստակ ծրագիր Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունն սկսելուց հետո, որը պաշտոնապես գործարկում է ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը և որոշում է դուրս գալու կանոնները։ Նրա խոսքով՝ բրիտանական տնտեսությունը, ի դեմս հազարավոր մասնավոր ընկերությունների և բանկերի, պահանջում է հարթ անցում։

Նրա այդ հայտարարություններն ուղղված են եղել նրան, որպեզի հանգստացնի արժութային շուկաները, որտեղ գրանցվել էր ֆունտ սթեռլինգի փոխարժեքի ռեկորդային անկում Մեյի կիրակնօրյա հայտարարություններից հետո այն մասին, որ ձեռնամուխ է լինելու ԵՄ-ից դուրս գալու գործընթացին հաջորդ տարվա մարտից, հայտնում է BBC-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս