Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են երկկողմ շփումները Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության ապաէսկալացիայի հարցով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքով՝ այդ որոշումը «ամերիկյան կողմին հեշտ չի տրվել»: Դրա պատճառը եղել է Ռուսաստանի կողմից Սիրիայի հրադադարի մասին պայմանագրի իր պարտականությունները չկատարելը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ափսոսում է Վաշինգտոնի նման քայլի համար:

Ընդ որում՝ Զախարովան կարծում է, որ հենց ԱՄՆ-ը չի կարողացել կատարել պարտականությունների իր մասն ու փորձում է պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս