Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիայում նորագույն հակահրթիռային համակարգ է տեղակայել. ԶԼՄ-ներ

Ռուսաստանը նորագույն SA-23 «Գլադիատոր» (համաձայն ռուսական դասակարգման՝ С-300ВМ «Անթեյ-2500») հակահրթիռային համակարգ է տեղակայել Սիրիայում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզությունում իր աղբյուրներին։

«Առաջին անգամ է, երբ Ռուսաստանը SA-23 «Գլադիատոր» համակարգ է տեղակայել իր սահմաններից դուրս»,- հեռուստաալիքը մեջբերում է պաշտոնյաներից մեկի խոսքերը, ով ծանոթ է հետախուզության տվյալներին։

Նրա խոսքով՝ հրթիռները և դրանց հետ կապված բաղադրիչները դեռ պատրաստ չեն կիրառության։

Ինչպես նշել են հետախուզության ներկայացուցիչները, դա ևս մեկ անգամ հաստատում է, որ Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31