Սիրիայում քրդական հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են սպանվել
Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցներին։
Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է 22 զոհի մասին՝ հայտնելով, որ բազմաթիվ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է։
Զոհերի թվում է նաև փեսացուն և քրդական կուսակցության հայտնի ֆիգուրներից մեկը։
ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող Amaq լրատվական գործակալությունը հայտարարել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։