Թուրքիայում աշխատանքից ազատվել է ոստիկանության 13 հազար աշխատակից
Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են շուրջ 12 801 ոստիկանի, որոնցից 2523-ը` սպա: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ոստիկանությանը։
Նրանք կասկածվում են թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, որին երկրի իշխանությունները մեղադրում են հուլիսյան հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպման մեջ։
Աշխատանքից, համաձայն հաղորդագրության, ազատվել է ոստիկանության 2.5 հազար ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ։