Մալայզիայում զինվորականների փոխադրող ուղղաթիռն ընկել է դպրոցի տանիքի վրա
Մալայզիայում Sikorsky S-6 ուղղաթիռը, որում գտնվում էր 14 զինվորական, հոկտեմբերի 4-ին ընկել է երկրի արեւելքի Տավաու քաղաքի դպրոցներից մեկի կտուրի վրա: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Օդանավում գտնվողներից միայն օդաչուն է աննշան վնասվածքներ ստացել, մինչդեռ վիրավորվել են յոթ աշակերտներ ու եւս մեկ տղամարդ, որոնց հիվանդանոց են հասցրել անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար, ասել է Տավաուի ոստիկանապետի օգնական Ֆադիլ Մարկուսը:
Նշվում է, որ ուղղաթիռը ներքին չվերթ էր կատարում Սաբահ նահանգում, երբ օդաչուն կորցրել է մեքենայի կառավարումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: