Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԲ-ի արժութային պահուստները 1 տարում 40 տոկոսով նվազել են

Ադրբեջանի արժութային պահուստների ծավալը, որը գտնվում է Կենտրոնական բանկի տրամադրության ներքո, նվազել է, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ադրբեջանի ԿԲ-ի վիճակագրության համաձայն՝ 2016թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ պաշտոնական արժութային պահուստների ծավալը կազմել է 4 մլրդ 132.7 մլն դոլար, ինչը 59.8 մլն դոլարով կամ 1.43%-ով ավելի է՝ համեմատած սեպտեմբերի սկզբի ցուցանիշի հետ։

Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 միլիարդ 822 միլիոն դոլարով կամ 41.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս