Բաժիններ՝

Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ

Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ, տեղեկացնում է ադրբեջանական Minval.az կայքը։

Այդ մասին 1news.az-ին հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովը։

Նրա խոսքով՝ տվյալ սպառազինությունն արդեն պատրաստ է Ադրբեջանին մատակարարելու համար։

«Տվյալ համակարգը «Իսկանդերի» հրթիռներին թույլ չի տա ընկնել գետին»,- հայտնել է նա։
Աբրամովը նաև հավելել է, թե մոտ ժամանակներս ադրբեջանական բանակը կհամալրվի նորագույն հեռահար ռազմավարական սպառազինությամբ։

«Երկաթե գմբեթը» հակահրթիռային պաշտպանության տակտիկական համակարգ է, որը նախատեսված է չվերահսկվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար, որոնք ունեն 4-ից մինչև 70 կմ թռիչքի հեռահարություն։

Տվյալ համակարգը մշակվել է իսրայելական Rafael ընկերության կողմից։
Rafael-ը տեղեկացնում է, որ տվյալ համակարգը կարող է մինչև 10 կմ բարձրության վրա գտնվող ինքնաթիռներ խոցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս