Բաժիններ՝

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը 3 ամսով երկարաձգվել է

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է 3 ամսով, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Նուման Քուրթուլմուշը, արտակարգ դրությունը կերկարաձգվի 90 օրով՝ սկսած հոկտեմբերի 19-ից:

Այդ օրը լրանում է նախորդ արտակարգ դրության ժամկետը, որը իշխանությունները սահմանել էին հուլիսի 20-ին: Կառավարության որոշումը նա չի մեկնաբանել:
Թուրքիայում հուլիսի 15-ից հայտարարված էր արտակարգ դրություն` պետական հեղաշրջման փորձից հետո: Դրա հետևանքով երկրում սպանվել էր 250 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31