Բաժիններ՝

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Լաթաքիա

Հայաստանից Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական օգնության առաջին օդանավը հասել է Լաթաքիայի Հըմեյմի ռուսական ռազմակայան: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Հոկտեմբերի 3-ին Իլ-76 օդանավով Լաթաքիա է տեղափոխվել 20 տոննա մարդասիրական օգնության առաջին մասը: Օդանավով բերված պարենամթերքը փոխանցվել է Լաթաքիա ժամանած Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին, ով կկատարի պարենամթերքի բաշխման համապատասխան կարգադրությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին հանձնարարել էր, որ տուժած բնակիչներին աջակցելու համար երկու օդանավով մարդասիրական օգնություն առաքվի Սիրիա: Նման որոշում ընդունվեց Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերում զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման ենթարկվելուց հետո, որի հետևանքով զոհվեց 5 հայ, իսկ 11-ը վիրավորվեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31