Քլինթոնը գերազանցում է Թրամփին նախընտրական մրցարշավում

ԱՄՆ-ում հասարակական կարծիքի հարցումների արդյունքները, որոնք անցկացվում են ամերիկյան տարբեր ԶԼՄ-ների կողմից, վկայում են, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գերազանցում է նախընտրական մրցարշավում իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին:

Այսպես, Politico and Morning Consult-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ այսօր Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 42 տոկոսը, Թրամփի օգտին՝ 36 տոկոսը:

CNN/ORC-ի հարցման արդյունքների համաձայն, Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 47 տոկոս առ 42 տոկոս հաշվով, մոտավորապես նման արդյունքներ է ի հայտ բերել նաեւ սեպտեմբերի 30-ին տարածված հարցումը, որն անցկացրել է Fox հեռուստաընկերությունը. 49 տոկոսն արտահայտվել է Քլինթոնի, 44 տոկոսը՝ Թրամփի օգտին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են դիտորդները, հարցումների արդյունքները չեն տալիս ուժերի դասավորության իրական պատկերը: Օրինակ՝ Los Angeles Times-ի հարցումը ցույց է տվել, որ Թրամփին աջակցում է ընտրողների 47 տոկոսը, իսկ Քլինթոնին՝ 42,4 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս