Վարչապետը նոր խորհրդական ունի

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։

Ալեքսանդր Խաչատուրյանը ֆինանսական և կորպորատիվ իրավունքի մասնագետ է: «ԹիՔեյ Էքուիթի Փարթներս» առաջատար իրավաբանական խորհրդատվական գրասենյակի կառավարող գործընկերն է: Մինչ այդ նա եղել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի իրավախորհրդատուն:

Ալեքսանդր Խաչատուրյանն ունի Հայաստանում գործունեություն իրականացնող մի շարք խոշոր միջազգային և տեղական ներդրողների սպասարկման փորձ և ներգրավված է եղել Հայաստանի ֆինանսական և ներդրումային ոլորտի մի շարք ինովացիոն գործարքներում:
Բոսթոնի Համալսարանի Իրավաբանական Դպրոցի շրջանավարտ է, որտեղից ստացել է ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոսի կոչում:

Արժանացել է Դենիս Արոնովիտցի անվան ակադեմիական ոլորտում գերազանցության մրցանակի:

Իր առաջին բարձրագույն կրթությունը Ալեքսանդր Խաչատուրյանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետից:
Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դասախոս է, որտեղ դասավանդում է կորպորատիվ ֆինանսների իրավունք:

Տեսանյութեր

Լրահոս