Բաժիններ՝

ԵԱՀԿ-­ում խստորեն քննադատվել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները

ԵԱՀԿ լիագումար նիստի ժամանակ Վարշավայում խստորեն քննադատության են ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները:

Ադրբեջանում իրավախախտումների խնդրին անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քոզաքը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Քոզաքը նախ ընդգծել է, որ իրավաբանական գրանցման ժամանակ ոչ ավանդական կրոնական խմբերը Ադրբեջանում բախվում են խնդիրների: Նման խմբերի հավատացյալները չեն կարող ազատորեն դավանել իրենց կրոնը` մշտապես վախենալով ոստիկանական հարձակումներից, տուգանքներից, ձերբակալություններից կամ հետապնդումներից:

Անդրադառնալով երկրում սահմանադրական փոփոխություններին` նա մտավախություն է հայտնել, որ դրանք ավելի կսահմանափակեն ադրբեջանցիների առանց այն էլ սահմանափակ իրավունքները ազատ ու խաղաղ հավաքներ անցկացնելու հարցում: «Մենք կառավարությանը կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել խաղաղ հավաքի
հիմնարար իրավունքն իրականացնելու ժամանակ ձերբակալվածներին և անհանգստությամբ ենք ընդգծում վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ Սահմանադրության փոփոխության առաջարկները իշխանությունը կոնսոլիդացնում են նախագահի ձեռքում և գործադիր իշխանությունը դարձնում են ավելի պակաս հնազանդվող»,-­ նշել է Քոզաքը:

Նա անդրադարձել է Ադրբեջանում մամուլի ազատության խնդրին` Միացյալ Նահանգների անունից հորդորելով ազատ արձակել բոլոր լրագրողներին և այլ անձանց, ովքեր բանտարկվել են մտքի արտահայտման ազատությունն իրացնելու պատճառով:
Քոզաքը խոսել է նաև երկրում անկախ հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գործունեությունը խոչընդոտելու նախադեպերի ու դրանք վերացնելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս