Բաժիններ՝

Հուշահամալիրի բացում նվիրված զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի հիշատակին

asparez.am. Օգոստոսի 4-ին Գյումրիում բացվեց հուշահամալիր` նվիրված Ջաբրայիլում հերոսաբար նահատակված տանկիստ, Մարտական խաչի ասպետ Տիգրան Աբգարյանի հիշատակին։

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն, իսկ մասնակիցներից ոմանք չէին կարողանում զսպել իրենց արցունքները տեսնելով, թե ինչպես է զոհված տանկիստի մայրը գրկել եւ ամուր փաթաթվել փոքրիկ Տիգրանին, ում ծնողները զոհված 20-ամյա հերոս Տ.Աբգարյանի պատվին իրենց երեխային անվանակոչել էին Տիգրան:

Հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին Տիգրանի հարազատները, ընկերները, ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատները, ներկայացուցիչներ մարզային եւ քաղաքային իշխանություններից, սպորտի ոլորտից եւ ուրիշներ։

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը եւս ներկա էին միջոցառմանը:

Տ.Աբգարյանն այս տարվա ապրիլի սկզբին տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ջաբրայիլում ադրբեջանցիների հարձակման ժամանակ 3 տանկ էր խոցել եւ հերոսաբար զոհվել։

https://www.youtube.com/watch?v=aO0X0TUtUAY

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս