Բաժիններ՝

87 տարվա ընդմիջումից հետո «Յուվենթուսի» կազմում չկա իտալացի հարձակվող

87 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Թուրինի «Յուվենթուսը» մրցաշրջանը կանցկացնի առանց իտալացի հարձակվողի:

2016-2017 թվականների մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում կխաղան Գոնսալո Իգուաինը, Պաուլո Դիբալան ու Մարիո Մանջուկիչը: Հենց այս երեք ֆուտբոլիստներն են ընդգրկված թուրինյան ակումբի հայտացուցակում:

Նախորդ մրցաշրջանում «Յուվենթուսի» կազմում խաղաց Սիմոնե Ձաձան, ով ամռանը տեղափոխվեց «Վեսթ Հեմ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս