
Տավուշի մարզում «Մերսեդեսը» ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 5-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.31-ին, մարվել՝ 06.47-ին: Այրվել է Գ. Խ.-ին պատկանող «Mercedes C class» մակնիշի 34 FM 588 պ/հ ավտոմեքենան` ամբողջությամբ: