Բաժիններ՝

Արցախի վարչապետը հուշամեդալով է պարգևատրել բարերար Արամ Քոչարյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել և պարգևատրել է ռուսաստանաբնակ գործարար և բարերար Արամ Քոչարյանին:

Ինչպես հաղորդում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, բարերարին պարգևատրել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով՝ Արցախի զարգացմանն ուղղված գործունեության և ցուցաբերած օգնության համար:

DSC_1406

Վարչապետը բարձր է գնահատել Ա. Քոչարյանի ավանդը հանրապետության տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման գործում՝ ուրախություն հայտնելով, որ արտերկրում հաջողություններ գրանցած հայազգի գործարարներն ուշադրության ներքո են պահում Արցախի խնդիրները:

Արամ Քոչարյանն իր խոսքում պարտավորեցնող է համարել իրեն տրված պարգևը, պատրաստակամություն հայտնելով ապագայում ևս ակտիվ մասնակցություն բերել հայրենիքի շենացման գործին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս