Բաժիններ՝

Չինաստանում սինքրոն պարել են հազար ռոբոտներ

Չինաստանի Շանդունի նահանգում սինքրոն պարող 1007 ռոբոտներ համաշխարհային ռեկորդ են սահմանել: Այս նվաճման տեսագրությունն օգոստոսի 3-ին հրապարակել են You Tube-ի Guinness World Records ալիքով: Հոլովակը դիտվել է ավելի քան 30 հազար անգամ:

Ինչպես նշվում է Guinness World Records կայքում, մեքենաները, որոնց բարձրությունը 43,8 սանտիմետր է, կառավարել են ծրագրի օգնությամբ, որը տեղադրված էր մեկ շարժական հեռախոսի վրա: Պարը տեւել է մեկ րոպե:

Միջոցառումը կազմակերպվել էր Ever Win Company & Ltd արշավի շրջանակներում, որը ցանկանում էր գովազդել իր արտադրանքը: Այսպիսով, ֆիրման գերազանցել է նախորդ ռեկորդը, որը 2016 թվականին ավելի վաղ սահմանել էին չինական UBTECH Robotics Corp.-ի 540 պարող ռոբոտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս