Չեմպիոնների լիգա. Կայացավ փլեյ-օֆֆի վիճակահանությունը
Այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
Խմբային փուլի ուղեգիրներ նվաճելու համար վերջին հնարավորությունը կտրվի 20 ակումբների:
Ակումբները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում կպայքարեն չեմպիոնները՝ չեմպիոնների ուղի, իսկ երկրորդում ոչ չեմպիոնները՝ լիգայի ուղի:
Վիճակահանության արդյունքում կազմվել են հետևյալ զույգերը.
«Լուդոգորեց» – «Վիկտորիա» Պ.
«Սելթիկ» – «Հապոել» Բ
«Կոպենհագեն» – ԱՊՈԷԼ
«Դունդալկ» – «Լեգիա»
«Դինամո» Զ. – «Զալցբուրգ»
«Ստյաուա» – «Մանչեսթեր Սիթի»
«Պորտու» – «Ռոմա»
«Այաքս» – «Ռոստով»
«Յանգ Բոյզ» – «Բորուսիա» Մ.
«Վիլյառեալ» – «Մոնակո»
Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին և 17-ին:
Սիրարփի Աղաբաբյան