Բաժիններ՝

Ռիո-2016. Սերենա Ուիլյամսը մրցաշարը կսկսի Դարիա Գավրիլովայի հետ խաղով

Հայտնի է դարձել Ռիո-2016-ի թենիսի մրցաշարի մրցաշարային ցանցը:

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կխաղա ավստրալուհի Դարիա Գավրիլովայի հետ, Անժելիկա Կերբերը կսկսի մրցաշարը Մարիանա Մարինոյի դեմ խաղով, իսպանուհի Գարբինեի Մուգուրուսան կխաղա՝ Ելենա Ձանկովիչի, իսկ Ագնեշկա Ռադվանսկան՝ Սայսայ Չժենի հետ:

Եկատերինա Մակարովան առաջին տուրում կհանդիպի Չագլայ Բյույուկակչայի հետ, Անաստասիա Պավլյուչենկովան՝ Մագդա Լինետի, Դարիա Կասատկինան կսկսի մրցաշարը Օնս Ժաբերի, իսկ Սվետլանա Կուզնեցովան՝ Ցյալ Վանի հետ:

Սիմոնա Հալեպը զիկա վիրուսի պատճառով չի մասնակցում Ռիո-2016-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս