Բաժիններ՝

Հեղաշրջման հետագա փորձերը կանխելու նպատակով թուրքական բանակում բարեփոխումներ են իրականացվում

Թուրքիայի իշխանությունները որոշել են անցկացնել բանակային բարեփոխումներ, որպեսզի բացառեն նոր ռազմական հեղաշրջման փորձերը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru­ն:

«Բանակային բարեփոխումների շրջանակում մենք փոխելու ենք այն մեխանիզմը, որի պատճառով վերջին 60 տարիների ընթացքում զինված ուժերը կազմակերպել են հեղաշրջման 6 խոշոր փորձ»,­ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը` նշելով, որ ձեռնարկվելիք քայլերը համապատասխանում են ՆԱՏՕ­ի պահանջներին:

Թուրքիայում հուլիսի 15­ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը ավելի քան 2100 էր: Շուրջ 60 հազար զինծառայողներ, ոստիկաններ, դատավորներ, պաշտոնյաներ եւ ուսուցիչներ հեռացվել են պաշտոններից եւ կալանավորվել

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031