Բաժիններ՝

Apple-­ն առաջարկում է 200 հազար դոլար ընկերության արտադրանքում թերություններ հայտաբերելու համար

Apple ընկերությունը հայտարարել է անվտանգության համակարգի խոցելիության եւ թերությունների հայտնաբերման համար հավելյալ վարձրատրություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է Interfax-­ը:

Սեպտեմբերին մեկնարկող ծրագրի շրջանակում Apple ընկերությունն առաջարկում է 200 հազար դոլար արժեքավոր հայտնագործությունների համար այն անձանց, ովքեր կազմակերպությանը տեղեկություններ կտրամադրեն իր սարքերի ծրագրային ապահովման մեջ խոցելիությունների եւ թերությունների առկայության մասին:

Ծրագրի մեկնարկի մասին ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է Black Hat կոնֆերանսի ժամանակ, որին ընկերությունը վերջին 4 տարվա ընթացքում իր մասնակցությունը չի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս