Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի հետևանքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 զինծառայող: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնից, տուժածների վիճակը կայուն է և նրանց պատրաստվում են տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նրանց մեջ կան կոտրվածքներ ունեցողներ:
«Սա էնքան տրիվյալ է հնչում, ոնց որ թե ասեք՝ այս փողոցով մի գնացեք, այն փողոցով գնացեք: Ո՞վ է ասել, որ մեկը լավ է, մյուս վատ է, կամ՝ հակառակը: Խոշոր առումով ԵՏՄ-ից դուրս գալը կամ ներս մտնելը կամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելը բացարձակապես մեկը մյուսին չի խանգարում: Եթե մեզանից յուրաքանչյուրն ուզում է տիրապետել մի երաժշտական գործիքի կամ լեզվի կամ մի մասնագիտության, ի՞նչ կապ ունի՝ դուք դա ամառանոցո՞ւմ եք անում, թե՞ փոքր սենյակում: Այստեղ ամբողջ խնդիրը պարզապես Հայաստանի որոշողների քաղաքական կամքի մեջ է կայանում»:
«Մենք պետք է կարողանանք հասկացնել, որ աշխարհում կա դեպի մուսուլմանական, իսլամական աշխարհակարգ գնալու հզոր տենդենց, և այս տարածաշրջանում, Հայաստանից բացի, նրանք որևէ մեկի հետ չեն կարող հարաբերություններ զարգացնել: Լավրովյան ծրագիրը կասեցված է. նրանք հասկացան, որ այդ դեպքում կկորցնեն Հայաստանը, իսկ կորցնելով Հայաստանը՝ կկորցնեն տարածաշրջանը»:
Օգոստոսի 14-ին Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խաղարկվեց մեդալների 22 հավաքածու:
Արման Նավասարդյանի խոսքով՝ Պուտինի վարած քաղաքականությունը բյուզանդական դիվանագիտություն է հիշեցնում. «Դա դիվանագիտության մեջ կոչվում է՝ հակառակորդին խեղդել իր գրկի մեջ: Ես չեմ ասում, որ Պուտինն ուզում է Էրդողանին խեղդել, բայց այդ տենդենցը ես տեսնում եմ: Նա միևնույն ժամանակ փորձում է հավասարակշռել՝ մի կողմից՝ Իրանի հետ, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ: Դա շատ ճկուն դիվանագիտական խաղ է, բայց թե ինչի կբերի, դժվարանում եմ ասել»:
«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ, ներկայումս կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը:
Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշտում է պահանջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների քննարկման հիմնական թեմաները եղել են ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:
Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Աֆղանստանում օգոստոսի 15-ին իր երկու թիկնապահների հետ ոչնչացվել է «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկը:
«Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի համար առաջնային խնդիր է, որովհետև կա ԻԼԻՊ, ու կա շատ լուրջ վտանգ այս տարածաշրջանում՝ իսլամական ֆունդամենտալիզմի առաջախաղացման: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ պայմանավորված են նաև այս հարցով: Ռուսաստանն Ալիևի հետ «մուկն ու կատու» է խաղում, որովհետև եթե Ալիևը գնա, այնտեղ կարող է հաստատվել իսլամական ֆունդամենտալիստական պետություն: Դա նաև վտանգ է ներկայացնում մեզ համար»,- նշեց դեսպանը՝ շեշտելով՝ պարադոքսն այն է, որ, եթե Ռուսաստանը որոշում է Ադրբեջանի հետ պայքարել ահաբեկչության դեմ, հարց է ծագում` ո՞վ է լինելու պայքարող կողմը, եթե Ադրբեջանը ահաբեկչական պետություն է:
Թուրքիայի Էրզրում քաղաքի դատախազ Էքրեմ Բեյազթաշը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ:
Օգոստոսի 15-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 65 տան բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բեռլինն ու Մոսկվան պետք է պահպանեն երկխոսությունն ու կենտրոնանան որոշումների ձեռքբերման վրա, ընդ որում, Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայություն չկա, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում նորոգման-վերականգնման եւ ռեգլամենտային ախատանքներ են սկսվել: Երեւանի եւ Գյումրիի կայազորների զինվորական ավաններում երկու ամսվա ընթացքում կանցկացվեն բնակելի եւ ծառայական օբյեկտների վիճակի վերահսկման, հաղորդակցուղիների, կաթսայատների, ջրմուղ-կոյուղու կառույցների, ինժեներական ցանց երի, բնակելի օբյեկտների եւ զորանոցային-բնակելի ֆոնդի ռեգլամենտային սպասարկման միջոցառումներ:
ԱՄՆ-ի հավաքականը մնում է առաջատար, իսկ Մեծ Բրիտանիան շրջանցեց Չինաստանին և զբաղեցրեց 2-րդ տեղը:
Ռուսաստանի Կասպյան նավատորմի նավերը ծով են դուրս եկել` մասնակցելու ուսումնական մարտի, ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ:
«Ռիո-2016»-ի կանանց ջրացատկի 3 մետր բարձրություն ձևի պարգևատրման արարողության ժամանակ Չինաստանի ներկայացուցիչ Հի Զին, բացի այն, որ արժանացել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալի, ստացել է նաև ամուսնության առաջարկություն:
Նշվում է, որ հրավառությունը իրականացվել է ավտոմեքենայից, և ամբոխը այն ընկալել է որպես պայթյուն:
Ո՞վ ի՞նչ է ստանալու և ո՞վ ի՞նչ է հանձնելու ռուս-ադրբեջանական այս աննախադեպ մերձեցման արդյունքում, որն ուղեկցվում է ռուս-թուրքական վերամերձեցված հարաբերություններով։ Այս և բազմաթիվ հարցերի պատասխաններ Հայաստանում որևէ մեկը չի տալիս։
Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Հայաստանի քաղաքացու մասին, որն անցել է Ադրբեջանի տարածքը:
Օգոստոսի 15-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահամիրյան փողոցում գտնվող «Գրանդ սպորտ» համալիրի շոգեբաղնիքում:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությունը:
Բաքվում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Շահիդների ծառուղի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA կայքը:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը կարծիք է հայտնել «Ռիո-2016»-ում իր ելույթի մասին:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է տարածել առողջ ապրելակերպը երեխաների և երիտասարդության մեջ` աջակցելով ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտսմեններին:
Հանրապետության տարածքում օգոստոսի 18, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 15-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: