Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Սերգեյ Շոյգուն հանդիպել են Բաքվում, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների քննարկման հիմնական թեմաները եղել են ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Հիշեցնենք, որ Շոյգուն Ադրբեջան է մեկնել երեկ` ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակության հետ:
Վերջինս երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշեցնենք, որ օգտոստոսի 13-ին անսպասելի այցով Մոսկվա էր մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031