Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծառայությունների ոլորտի հասույթը նվազել է 2.9%-ով և կազմել 1 մլրդ 43.7 մլն դրամ
«Մոսկվան գիտակցում է, որ, եթե Բաքվի համաձայնությունը չլինի, բնականաբար, Երևանն էլ որևէ զիջում չի կատարի, և դրա մասին են խոսում թե՛ Սերժ Սարգսյանի մի քանի հայտարարություն, և թե՛ Բակո Սահակյանի՝ ձեր արած հիշատակումը: Հետևաբար, որպեսզի չտապալվի ռուսական պլանը, այդ դիվանագիտական փոթորիկն է տեղի ունենում»:
Ես հաճախ եմ ասում, որ ես Հայաստանի և աշխարհի քաղաքացի եմ: Լավ կլիներ, որ փառատոնների մասնակիցները վիզաների խնդիր չունենային: Լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ շատ մարդիկ Երևանից գալիս են Ծաղկաձոր, այս հիանալի տոնին մասնակից լինելու համար:
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, անցած տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ներդրել է 550 մլն դոլար, ինչը կազմում է ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 14-ին, ժամը 19-ին, Վարդանիձոր գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռուզաննա Ս.-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և հաճախակի հանդիպումներ են ունենում:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը լի է հայ մարզիկների մրցելույթներով:
Առաջին խաղում կատալոնացիները կարողացան հաղթել 2:0 հաշվով: Սակայն խաղի ընթացքում կատալոնացիները կորցրին իրենց 2 ֆուտբոլիստներին՝ կիսապաշտպան Անդրես Ինիեստային և պաշտպան Ժերեմի Մաթյոյին:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Օգոստոսի 16-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Շաբիթին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
«Մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ն բավականին ֆորմալ կառույց է, և Հայաստանն այնտեղ չի կարողանում իր ձայնն անհրաժեշտ հնչեղությամբ հնչեցնել: Թեկուզ միայն այն փաստը, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, չկարողացավ հայ գլխավոր քարտուղար նշանակել այնտեղ, դա ցույց է տալիս Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերության մակարդակը: Մյուս կողմից էլ՝ ՀԱՊԿ-ը ոչ այդքան հավաքական անվտանգության մարմին է, որքան՝ երկկողմ հարաբերությունների, այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան, Տաջիկստան-Ռուսաստան, Բելառուս-Ռուսաստան, որտեղ հիմնական խնդիրներն էլ լուծվում են երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասաց Ա.Ենոքյանը:
ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին վերջին հրաժեշտն են տվել նրա հարազատները, ընկերները, ծառայակիցները, ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ու աշխատակիցներ, քաղաքացիներ:
Ինչ վերաբերում է մարտական հերթափոխ իրականացրած ու ապրիլյան դեպքերին մասնակցած զորացրված ուսանողներին, ապա նրանց դեպքում ևս զեղչային պայմաններ են գործում: «Մարտական հերթափոխ իրականացրած ուսանողներն ուսման վարձի 30 տոկոսի չափով զեղչ են ստանում: Իհարկե, առանձնահատուկ վերաբերմունք կա ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների նկատմամբ: Նրանց ու զոհվածների ընտանիքների անդամների համար կիրառվելու են ընդհուպ մինչև անվճար ուսուցման զեղչեր»,-տեղեկացրեց Սասուն Մելիքյանը:
Ռիոյի օլիմպիական մարզադաշտում մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող երեք աթլետները՝ վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 14-ին, ժամը 3.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բաժին է ներկայացվել 1949 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Օգոստոսի 15-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն են շարունակում հունահռոմեական ոճի ըմբիշները։
Քաղցկեղի ամենամահացու տեսակը թոքերի քաղցկեղն է: Համարվում է, որ քաղցկեղի այս տեսակն ավելի մահացու է, քան կրծքի, հաստ աղիի կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջիին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի Արեւմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը հրեա աղջկան սպանել էր նրա ննջարանում, տեղեկացնում է BBC-ն:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 204 689 461 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9323 տոկոս է
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
«Չի կարելի դիրքը չարաշահելով՝ մարզիկի կյանքի նպատակը գետնին հավասարեցնել»,- ասում է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Աղասի Աղասյանը:
«Եթե խաղաղապահներ են տեղակայվում, էլ ի՞նչ հետաքննության մեխանիզմներ: Խոսքը գնում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի խմբերի մեծացման մասին, որ 6 հոգուց կդառնա 18 հոգի, կասեն՝ 3 անգամ շատացել է: Բայց դա ընդամենը դիտորդական խումբ է, ոչ ավելի: Այսինքն՝ դա և մեխանիզմների ներդրումը կարող է լինել խաղաղապահներին զուգահեռ, բայց արդեն անիմաստ կդառնա, եթե խաղաղապահներ տեղակայվեն»:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հետ: