
«Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշտման կարիք ունի». Շոյգու

Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշտում է պահանջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:
«Կարծում եմ` այսօր հնարավորություն կունենանք քննարկել անվտանգությունն այս տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում: Բացի այդ` մենք ունենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մեծ ծրագիր, որը նույնպես պահանջում է ճշտում և մի շարք հարցերի լուծում: Վստահ եմ` մենք կգտնենք այդ հարցերի որոշումը»,- ասել է Շոյգուն:
Նա նաև ասել է, որ մտադիր Է քննարկել անվտանգության հարցով համագործակցությունը Կասպից ծովի ջրային ավազանում: «Եվ այստեղ, իհարկե, հուսով ենք, որ այն պլաններն ու ծրագրերը, որ ﬔր կողﬕց նախապատրաստվել են անցած տարի, ամբողջությամբ կիրագործվեն»,- ասել է Շոյգուն:
Իր հերթին, Հասանովն ընդգծել է, որ Շոյգուի այցը «մեծ նշանակություն ունի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման տեսակետից»:
Հիշեցնենք, որ Շոյգուն Ադրբեջան է մեկնել երեկ` ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակության հետ: Վերջինս արդեն հասցրել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: