
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորում է Երևանի առագաստային ակումբին

ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է տարածել առողջ ապրելակերպը երեխաների և երիտասարդության մեջ` աջակցելով ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտսմեններին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ օգոստոսի 13-ից 20-ը Սևանա լճում անցկացվում է վինդսերֆինգի Հայաստանի առաջնությունը: Մրցույթին մասնակցում են ավելի քան 20 վինդսերֆերներ: Մրցաշարի կազմակերպիչները նախատեսել են 8 մրցանակային տեղ:
Երևանյան առագաստային ակումբը հիմնվել է 10 տարի առաջ: Ակումբը Երևանում ունի մշտական բազա, իսկ Սևանա լճի ափին տեղակայված է բարեկարգված հիմնական բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ-սպորտսմենները, այլև հյուրեր` արտասահմանյան երկրներից: Ամեն տարի ակումբին անդամագրվում է մինչև 100 երեխա: Ակումբի մարզիկների թվում են մանկական Օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի և Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ:
Բանկը շնորհավորում է մրցաշարի բոլոր մասնակիցներին, մաղթում է հաղթանակներ ինչպես՛ տեղական, այնպես էլ՛ միջազգային մրցույթներում: