Բաժիններ՝

Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկը

Աֆղանստանում օգոստոսի 15-ին իր երկու թիկնապահների հետ ոչնչացվել է «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկը: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Կայքի տվյալներով՝ Մուլլա Ասմաթուլան Քունդուզի նահանգում գործող թալիբների պարագլուխն էր: Նա սպանվել է Աֆղանստանի զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հատուկ գործողության ընթացքում:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031