«Քաղաքական առումով միջազգային անցուդարձում տարբեր փոփոխություններ են տեղի ունենում, բայց կա անփոփոխ մի բան` այս տարածաշրջանում երկու ուղղություններ կան, որոնք իրար հետ մեկ՝ չեն կռվում, մեկ էլ՝ բացահայտ կռվում են. Ռուսաստանը և Արևմուտքը` իր գլխավոր դաշնակից Թուրքիայով: Իրենք ինչ խոսեն-չխոսեն՝ ի՞նչ կապ ունի այսօրվա մեր անվտանգության համակարգի հետ: Իրենք ինչ ասում-խոսում են, ուզում են կատարվի, անում են՝ իրենց շահերից ելնելով»:
«G20-ի երկրներում ձեռնարկչության բնագավառում գործողությունների պլանը նախարարների հանդիպման գլխավոր արդյունքն է»,- ասել է նա: Ին Վեյմինը նշել է, որ բանակցությունների արդյունքներով ընդունված հռչակագրում ձեռնարկչությունը համարվել է «բավականաչափ թվով աշխատատեղերի ստեղծման, ստեղծարարության. նորաստեղծությունների եւ տնտեսական աճի կարեւոր շարժիչ ուժն»:
«Հեբեյ Ֆորչուն» ակումբն իսկական որս է սկսել Արգենտինայի հավաքականի և իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի համար: Չինաստանի ամենահարուստ ակումբներից մեկը Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ:
Հայկական պատվիրակությունը մեր այս նիստում հատուկ չէր տարածել այն բարբարոսական լուսանկարները, որոնցում սպանված հայ զինվորներին գլխատում են և ծիծաղը դեմքերին ցուցադրվում հեռուստաէկրաններին և դա զետեղում Բաքվի պետական համալսարանի էլեկտրոնային պորտալում։ Երբ մենք տեսնում ենք ԻԼԻՊ-ի ձեռագիրը, երբ կենդանի հայ զինվորին գլխատում են։
«Կարծում եմ՝ մեր հրամանատարությունը որոշակի հետևություններ արել է ապրիլյան պատերազմից, ինչը ցույց տվեցին նաև որոշակի փոփոխությունները ՊՆ անձնակազմում: Այդ փոփոխությունների արդյունքում ինչ-որ բաներ կանենք, երևի կնախապատրաստվենք, որ թույլ չտանք թուրքի առաջխաղացումը»:
Ժոզե Մոուրինյոն սկսել է հիմնավոր փոփոխություններ կատարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Լուի Վան Գալի՝ նախորդ մրցաշրջանում ունեցած գրեթե բոլոր ձեռքբերումները չեն մտնում պորտուգալացի մասնագետի խաղային մարտավարություն մեջ, և Ժոզեն պատրաստվում է հրաժարվել նրա՝ թիմ հրավիրած ֆուտբոլիստների հետ համագործակցությունից:
«Ես իրավասու չեմ պատասխանելու, թե ինչը՝ ինչի դիմաց կարելի է զիջել, բայց և՛ նախկին, և՛ այսօրվա իշխանությունները գնում են բանակցային գործընթացում բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել և չեն դնելու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կազմակերպած ռազմական գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարները եւ ղեկավարության այլ ներկայացուցիչներ հուլիսի 20-ին նոր հանդիպում կանցկացնեն Միացյալ Նահանգների մայրաքաղաքի մերձակայքում:
Պաշտոնական Բեռլինում կրկին սպառնում են հետ կանչել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին, եթե Անկարան չփոխի դիրքորոշումը` գերմանացի պատգամավորների պատվիրակության մուտքը ռազմաբազա արգելելու հարցում:
Պաշտոնական Անկարան Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց հետո այժմ էլ մտադիր է նույնն անել Սիրիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն իր շարքերն անցնելու կոչ Է արել դեմոկրատ Բեռնի Սանդերսի կողմնակիցներին:
Հունիսի 12-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 7 միկրոշրջանի մի տուն մարդ է մտել, և դանակահարություն է տեղի ունեցել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, քաղաքացի Մարտին Փ.-ն Երևան քաղաքի Տ. Պետրոսյան 32/8 հասցեում գտնվող «Պրոմեթեյ» բանկի տարադրամի փոխանակման կետի մոտ վիճաբանության մեջ է մտել նույն բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողի հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի և Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին:
Հուլիսի 13-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում նավակ է շրջվել, քաղաքացիները հայտնվել են ջրում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պանամայում A(H1N1) գրիպի բռնկման զոհերի թիվը հասել Է 52-ի: Այս մասին հաղորդել են առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Նրանց տվյալներով՝ տարբեր բարդություններով հոսպիտալացվել Է 2,47 հազար մարդ, որոնցից 297-ը մինչ օրս մնում Է բժիշկների հսկողության տակ:
Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի և Դևիդ Վալադոյի նշանակվելու փաստը:
Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն այլընտրանք չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Բաքվում:
Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ապահովել Է Դեմոկրատական կուսակցությունից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու՝ իր առաջադրումը, ամերիկացի ընտրողների շրջանում մինչեւ 13 տոկոս մեծացրել Է ժողովրդականության գծով հասցրել է ﬕնչեւ տարբերությունը նախագահի աթոռի համար պայքարում իր գլխավոր մրցակցից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփից:
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Անկարայում կանչվել է ցուցմունք տալու: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայում վերջին տարիներին ավելացել է մարդու իմունային անբավարարության վիրուս ունեցող հիվանդների թիվը:
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ֆոլսշվիլեր քաղաքում թուրքական Դաշդեմիր ընտանիքի բոլոր չորս անդամները մահացած են հայտնաբերվել:
Հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել փլուզում։
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արդեն 4-րդ օրն է, ինչ Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:
«Հուսով եմ, որ ֆիլմի ցուցադրությունը կկազմակերպվի Բոսնիայում, իսկ ինչ վերաբերում է երկրների արձագանքին, կարող եմ ասել, որ ֆիլմի ընկալումը բավականին տարբեր է: Բալկանյան ժողովուրդները անցյալի նույն փորձն ունեն: Ողբերգություն վերապրած ժողովուրդներն առհասարակ ունեն պատմությունը նույն կերպ ընկալելու հատկություն, նրանք լավ են հասկանում միմյանց, իսկ օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայի հանդիսատեսի համար պարզ չէր, թե ֆիլմում ինչ իրադարձություններ են տեղի ունենում»,-ասաց նա: