Բաժիններ՝

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի և Դևիդ Վալադոյի նշանակվելու փաստը:

Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի և Դևիդ Տրոտի հետ: Այս մասին  տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է Սփայերին և Վալադոյին նոր պաշտոնում:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսմեններ Դոլդին և Փալոնին իրենց աշխատանքի համար և ակնկալում ենք աշխատել նոր համանախագահներ Սփայերի և Վալադոյի, ինչպես նաև փոխնախագահներ Շիֆի և Տրոտի հետ` աջակցելու հանձնախմբի
աշխատանքներին»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031