
Քարաթափում Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին

Հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ քարաթափման հետևանքով 8 մ լայնությամբ, 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է. ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ